Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

«Պետք է վազել ոչ շատ ինտենսիվ և ոչ էլ՝ հատուկ նիհարելու համար». մասնագետն` առավոտյան վազքի մասին

16:15, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
«Պետք է վազել ոչ շատ ինտենսիվ և ոչ էլ՝ հատուկ նիհարելու համար». մասնագետն` առավոտյան վազքի մասին

Առավոտյան վազքն առողջ ապրելակերպի ամենատարածված բաղադրիչներից մեկն է: Դրա օգտակարության և հակացուցումների մասին MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է թերապևտ Կարինե Ստեփանյանի հետ:
     «Առավոտյան վաքը մի կողմից խրախուսվում է, քանի որ օրն սկսվում է ակտիվանալով, մյուս կողմից էլ գտնում են, որ քնից արթնանալուց անմիջապես հետո այդքան էլ ցանկալի չէ միանգամից այդպես ծանրաբեռնվելը»,- նշեց մասնագետը:
     «Սակայն, եթե հաշվի առնենք, որ օրվա մյուս ժամերին մարդիկ զբաղված են լինում, օրը ճիշտ դերաբաշխելու համար առավոտյան վազքն ավելի գերադասելի է դառնում, քան օրվա մյուս ժամերին: Պարզապես Հայաստանում` կոնկրետ Երևան քաղաքում, անտառապատ տարածքներ չունենք, որոնք թթվածնով հագեցած են, այդ պատճառով էլ ավելի գերադասելի է առավոտյան վազքը, երբ հով է, երթևեկությունը շատ ինտենսիվ չէ, և թեթև ծանրաբեռնվածության վազքը խթանում է սիրտանոթային համակարգի աշխատանքին: Մկանային ակտիվությունը բերում է սրտի աշխատանքի արագացման, այն ինքնաբավարարելու համար պետք է բավարար քանակությամբ թթվածին: Իսկ բավական թթվածինը ոչ միայն մկաններին է գնում, այլ ամբողջ օրգանիզիմն, այդ թվում և նյարդային համակարգին, ու դրանից հետո մարդն ավելի լիցքավորված և ավելի լավ կարող է մտավոր աշխատանք կատարել, եթե չի հոգնել»,- ասաց թերապևտը:
     Նրա խոսքով` առավոտյան վազքը խրախուսվում է արևածագից հետո, մոտ 30-40 րոպե, դրանից ավելի պետք չէ: Պետք է վազել ոչ շատ ինտենսիվ և ոչ՝ հատուկ նիհարելու համար: «Ցանկալի է որևէ բան կերած չլինել, կարելի է մի քիչ ջուր խմել»,- նշում է մասնագետը:
     Առավոտյան վազքը որքան էլ որ առողջարար է, ունի նաև հակացուցումներ: Թերապևտի խոսքով, եթե մարդիկ որևէ խնդիր ունեն սիրտանոթային կամ հենաշարժիչ համակարգի հետ, ինքնուրույն այդպիսի ծանրաբեռնվածություն չպետք է վերցնեն իրենց վրա: «Անպայման թող խորհրդակցեն բժշկի հետ, գուցե պետք չէ վազք, այլ պետք է ուղղակի քայլք` զբոսանքի ձևով: Ցավոք, մեր հնարավորությունները շատ փոքր են, քաղաքը շատ փոշոտ է, և ունքը շինելու տեղը կարող ենք աչքը հանել»,- եզրափակեց մասնագետը:

4374 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am