Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նախագահները փոխվում են, իսկ նա նույնն է». Սոֆյա Ռոտարուն տոնում է 70-ամյակը

19:05, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
«Նախագահները փոխվում են, իսկ նա նույնն է». Սոֆյա Ռոտարուն տոնում է 70-ամյակը

Մոլդովական ծագմամբ ուկրաինացի ու խորհրդային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, ինչպես նաև ռեժիսոր, դերասանուհի, գրող և գործարար Սոֆյա Ռոտարուն այսօր տոնում է իր 70-ամյա հոբելյանը: Իր երկարատև կարիերայի ընթացքում Ռոտարուն թողարկել է ավելի քան 30 ալբոմ: Նրա երգացանկը բաղկացած է 400 երգից՝ ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն, լեհերեն, բուլղարերեն, սերբերեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն և իտալերեն։ Ռոտարուն ապրում է Յալթայում, Մոսկվայում, Կիևում և Բադեն-Բադենում։

Երգչուհու արտաքին տեսքը, չնայած պատկառելի տարիքին, հիացնում է բոլորին: Այս կապակցությամբ Комсомольская правда-ն անգամ նկարազարդում է հրապարակել՝ «Նախագահները փոխվում են, իսկ նա նույնն է բոլոր ժամանակներում» վերնագրով:

17467 | 0
Facebook