Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կարեն Կարապետյանի վարկանիշի իջեցման հարցը գաղտնի քննարկվում է նաև Ծառուկյանի հետ

16:35, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
Կարեն Կարապետյանի վարկանիշի իջեցման հարցը գաղտնի քննարկվում է նաև Ծառուկյանի հետ
     ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձակուրդի ընթացքում, մինչ Իրան մեկնելը, Բադեն Բադենից ուղևորվել է Շվեյցարիա: Ասում են՝ Շվեյցարիայում նրան է միացել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Թե ինչ են խոսել կամ պայմանավորվել, հստակ չէ, բայց ըստ լուրերի, քննարկման առանցքում եղել է վարչապետ Կարեն Կարապետյանին խաղից դուրս թողնելու հարցը: Սա մի գործընթաց է, որին ՀՀԿ-ն լծվել է ամբողջ թիմով. պատկերն առավել ակնհայտ կդառնա աշնանն ու կշարունակվի մինչև 2018-ի ապրիլ: Բացի Կարապետյանի վարկանիշն իջեցնող հարցումներից, խոսակցությունների համաձայն, հանրապետականները թիրախավորելու են նրա գործունեությունը: Ի դեպ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով մինչ ընտրությունները պարբերաբար խոսում էր սոցհարցումներից, ընդգծում իրենց կուսակցության, վարչապետի բարձր վարկանիշը և այլն, օրեր առաջ, երբ հարց է հնչել Կարեն Կարապետյանի վարկանիշի անկման մասին, ասել է, թե «ընտրություններից առաջ և հետո դա բնական գործընթաց է և որ իրենք շոու-բիզնեսի ներկայացուցիչներ չեն, որ լայքերի, դիտումների և վարկանիշի մասին մտածեն»:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
24022 | 29
Facebook