Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Հաղարծնին նվիրված փառատոնին կներկայացվի վանքի հոգևոր հարուստ ժառանգությունը

13:05, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
Հաղարծնին նվիրված փառատոնին կներկայացվի վանքի հոգևոր հարուստ ժառանգությունը

Օգոստոսի 7-13-ը Տավուշի մարզում կանցկացվի Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ-փառատոնը։
     Միջոցառումը կազմակերպվում է երկրորդ անգամ: Այն նպատակ ունի ներկայացնել Հաղարծնի վանքի (X- XII դար) հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը հայ մշակույթի զարգացման մեջ:
     Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթվա շրջանակում վանքի տարածքում կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, տարածաշրջանի խոհանոցին բնորոշ տեղական կաթնահունցի, քաղցրավենիքի, ապուրների պատրաստման ցուցադրություններ, ազգային պարերի ուսուցում, հոգևոր երաժշտության համերգներ: Շաբաթը կուղեկցվի եկեղեցական արարողություններով, Աստվածաշնչի սերտողությամբ, հոգևոր երգեցողությամբ ու աղոթքով:

1204 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am