Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գները նվազել են ՕՊԵԿ-ի արտահանման և արտադրության աճի ճնշման ներքո

11:55, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
Նավթի գները նվազել են ՕՊԵԿ-ի արտահանման և արտադրության աճի ճնշման ներքո
    
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան նվազել են: ՕՊԵԿ-ի արտահանման աճն ընդհատել է ԱՄՆ-ի աշխատանքային վիճակագրությունն ու հորատման թվի կրճատումը, փոխանցում է Reuters-ը: Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0,34%-ով՝ հասնելով մինչև 52,24 դոլարի մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի ֆյուչերսները հասել են մեկ բարելի դիմաց 49,38 դոլարի՝ նախորդից 0,4%-ով ցածր: «Նավթի գները զգալիորեն աճել են անցած շաբաթ՝ ԱՄն-ի աշխատանքային լավ վիճակագրության հաշվին, որը, ինչպես համարում են ներդրողները, կարող է նշանակել տարածաշրջանում նավթի աճի պահանջարկ: Թեև աննշան, սակայն նվազել է հորատման թիվը»,- հայտնել են ANZ-ի վերլուծաբանները:
4799 | 0
Facebook