Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Թումանյանի տունը վերստին բացեց իր դռները

11:15, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
Թումանյանի տունը վերստին բացեց իր դռները

Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում՝ Ամաղլեբա փողոցի թիվ 18 տանը, 2017 թվականի օգոստոսի 5-ին կայացավ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը՝ նոր էջ դառնալով հայ-վրացական մշակութային կապերի տարեգրությունում:
     Կենտրոնի բացման արարողությունը սկսվեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հովհաննես Թումանյանի շիրմին ծաղկեպսակի զետեղմամբ և Վիրահայոց թեմի և Տավուշի թեմի առաջնորդների նախագահությամբ կատարված հոգեհանգստյան կարգով:

Թումանյանի տունը վերստին բացեց իր դռները
Թումանյանի տունը վերստին բացեց իր դռները

     Տունը համայնքին վերադարձնելու և վերանորոգչական ու բարեկարգման աշխատանքների վավերագրությունը ցուցադրվեց տեսաֆիլմի միջոցով:
     Մեծն Թումանյանի տանը հարիր նորաբաց կենտրոնում այսուհետ ծավալվելու է գրական, գիտական, կրթամշակութային գործունեություն, սրահներից մեկը կրելու Լևոն Անանյանի անունը, որտեղ տեղի են ունենալու հայ և վրաց գրողների հանդիպումներ, գրքերի քննարկումներ, կենտրոնում ստեղծվելու է ազգագրության ուսումնասիրության և զարգացման, արվեստի գործիչների մշակութային կապերի օջախ, տիկնիկային թատրոն, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի մասնաճյուղ, վիրահայության հոգևոր, մշակութային ժառանգության թանգարան, գրադարան:

1497 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am