Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

ԴԱԻՇ-ի գրոհայիններն Աֆղանստանում ավելի քան 50 մարդու են գնդակահարել

10:30, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
ԴԱԻՇ-ի գրոհայիններն Աֆղանստանում ավելի քան 50 մարդու են գնդակահարել
     Ավելի քան 50 մարդ է գնդակահարվել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման և «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինների կողմից Աֆղանստանի հյուսիսում գտնվող Սարի-Փուլ նահանգում: Այս մասին այսօր հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Գործակալության տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Միրզա Օլանգ գյուղի մոտակայքում, որտեղ դեռ մի քանի օր տեղի ուժայինները մարտնչում են գրոհայինների դեմ: Զոհերի թվում խաղաղ բնակիչներ կան, մասնավորապես՝ կանայք և երեխաներ:
17076 | 0
Facebook