Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիլիջանում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

10:35, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
Դիլիջանում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ
     Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։ Օգոստոսի 5-ին, ժամը 20։10-ի սահմաններում Դիլիջանի բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Դիլիջանի բաժին, որ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի բնակիչներ՝ 39-ամյա Հայկ Գուլանյանը, 59-ամյա Հակոբ Եգանյանը, 51-ամյա Արտակ Եգանյանը և 27-ամյա Արթուր Եգանյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցում գտնվող ՀՀ Կենտրոնական բանկի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնի հարակից տարածքում գտնվող «Ջոնիկի զրուցարան» (բեսետկա) կոչվող տաղավարում նշված անձանց միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Հ. Գուլանյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Եգանյանին, ինչի հետևանքով էլ վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այս պահին Հ. Գուլանյանը «Դիլիջան» բժշկական կենտրոնում գտնվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հսկողության տակ։
14083 | 2
Facebook