Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

ԱՄՆ-ն մտադիր է մինչև սեպտեմբերի 1-ը պատասխանել Ռուսաստանին

10:15, երկուշաբթի, 07 օգոստոսի, 2017 թ.
ԱՄՆ-ն մտադիր է մինչև սեպտեմբերի 1-ը պատասխանել Ռուսաստանին
     ԱՄՆ-ն մտադիր է պատասխանել Ռուսաստանին մինչև սեպտեմբերի 1-ը: Խոսքը Ռուսաստանից ամերիկացի դիվանագետների արտաքսման մասին է: Այս մասին, ինչպես հայտնում է Associated Press-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Գործակալության տեղեկություններով՝ ԱՄՆ-ի ծրագրերի մասին Թիլերսոնը հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին: Թիլերսոնի խոսքով՝ Մանիլայում հանդիպման ժամանակ նա ռուս նախարարին մի քանի հստակեցնող հարց է տվել Մոսկվայի դիրքորոշման մասին: Ընդ որում, նշվում է, որ Թիլերսոնը չի հստակեցրել, թե ինչպես ԱՄՆ-ն կպատասխանի Ռուսաստանին: «Չեմ կարծում, որ պետք է շրջանցել այդ հարցը»,- ասել է Թիլերսոնը:
     Հիշեցնենք, որ ամերիկացի դիվանագետներին արտաքսելու որոշումը պատասխան էր Ռուսաստանի` Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին:
| | |
6217 | 1