Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Համացանց

«Ամերիկացի կոնգրեսմենը սպառնում է Պուտինին իմպիչմենթով». Գագիկ Համբարյան

18:05, կիրակի, 06 օգոստոսի, 2017 թ.
«Ամերիկացի կոնգրեսմենը սպառնում է Պուտինին իմպիչմենթով». Գագիկ Համբարյան

Կիրակի օրը բավական ուրախալի նոտայով սկսվեց...

ԱՄՆ Կոնգրեսում հայաշատ Քալիֆորնիան ներկայացնող կոնգրեսմեն Մաքսիմ Ուոթերսը (կին է) նախօրեին ելույթ ունենալով ABC հեռուստաընկերության «Տեսակետ» հաղորդաշարին, կրկին ծիծաղելի իրավիճակում է հայնվել: Հաղորդավարուհի Ջոյ Բեհարի այն հարցին, թե կկարողանա Մայք Փենսը (ԱՄՆ փոխնախագահն է) ավելի լավ աշխատել, քան Դոնալդ Թրամփը, տիկին պատգամավորը պատասխանել է. «Սկզբից Թրամփի հարցերը կլուծենք, իսկ հետո կանցնենք Պուտինին...». Անհարմար իրավիճակից դուրս գալու համար լրագրողն ավելացրել էր. «Այո՛, մեկ հարցածով կսպանենք երկու նապաստակի՝ Պուտինին և Թրամփին, իսկ հետո կզբաղվենք Փենսով...»:
     Տիկին Մաքսիմն առաջին անգամը չէ, որ հայտնվում է այսպիսի իրավիճակներում: Այս տարվա փետրվարին մամլո ասուլիսի ժամանակ 78-ամյա Ուոթերսը հայտարարել էր. «Մինչ նախագահ Թրամփը Պուտինի պարանոցից է կախ ընկնում, վերջինս վճռական քայլեր է անում Կորեան գրավելու համար»:
     Ռուսաստանցի հայտնի փրանքերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով ) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով), ովքեր հայտնի են իրենց սկանդալային արարքներով (զանգահարում են հայտնի մարդկանց և ներկայանալով ինչ-որ մեկի փոխարեն զրույցի են բռնվում, իսկ հետո դա տեղադրում են համացանցում) հասկանալով, որ տիկին Մաքսիմը բացարձակ անգրագետ է աշխարհագրությունից, Ուկրաինայի վարչապետ Վալերի Գրոյսմանի անունից զագնահարել էին նրան և հայտնել, որ Ռուսաստանը հարձակվել է Լիմպոպոյի վրա և այնտեղ իշխանության բերել Պուտինի դրածոյին՝ Այբոլիտին: Ամերիկացի օրենսդիրը խոստացել էր «Գրոյսմանին» հատուկ հայտարարությամբ հանդես գալ: «Գրոյսմանը» տիկին Մաքսիմին բողոքել էր Պուտինից և հայտնել, որ ռուսական զորքերը բացի Դոնեցկից և Լվովից նաև հարձակվել են Գաբոնի վրա, ինչին ի պատասխան ամերիկացի կոնգրեսմենը առաջարկել էր «Գրոյսմանին» այդ հարցերը քննարկելու համար հանդիպել Լոնդոնում...

4491 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am