Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

ՄԱԿ-ը խստացրել է ԿԺԴՀ-ի հանդեպ պատժամիջոցները. վերջինը կկորցնի տարեկան 2 միլիարդ դոլար

18:35, կիրակի, 06 օգոստոսի, 2017 թ.
ՄԱԿ-ը խստացրել է ԿԺԴՀ-ի հանդեպ պատժամիջոցները. վերջինը կկորցնի տարեկան 2 միլիարդ դոլար

ՄԱԿ անվտանգության խորհուրդը երեկ ստորագրել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացման հռչակագիրը: Վերջինի համաձայն՝ արգելվում է ԿԺԴՀ-ից ներկրել երկաթ, երկաթի հանքաքար, կապար, ածուխ և ծովամթերք:

Նաև կսառեցվեն ԿԺԴՀ Արտաքին առևտրի բանկի հաշվեհամարներն, իսկ հյուսիսկորեական նավերը, որ կխախտեն ՄԱԿ հռչակագիրն, իրավունք չեն ունենա մտնել այլ երկրների նավահանգիստներ:

Նախատեսված են նաև այլ պատժամիջոցներ Փհենյանի միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապ ունեցող անձանց դեմ:

Հռչակագիրն առաջարկած ամերիկյան կողմի հաշվարկներով՝ այս սահմանափակումների լիակատար իրագործման դեպքում Փհենյանի տարեկան արժութային եկամուտները 3 միլիարդ դոլարից կկրճատվեն մինչև 1 միլիարդի:

5151 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am