Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

16 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները հյուծված են. պաշտպան

13:05, կիրակի, 06 օգոստոսի, 2017 թ.
16 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամները հյուծված են. պաշտպան

«Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարդան Գերավետյանն արդեն 16-րդ օրն է` հացադուլի մեջ է: Նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանը շատ է հյուծվել: «Շատ հյուծված տեսք ունի, բոլոր հորդորները, որ դադարեցնի հացադուլն, անտեսում է: Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող ասել»,- ասաց պաշտպանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խմբի անդամ Վարդան Գերավետյանը հուլիսի 22-ից հացադուլ է հայտարարել, նրան է միացել խմբի անդամներից Տիգրան Մանուկյանը: Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը հորդորել էին դադարեցնել հացադուլը:
     Հացադուլ իրականացնողները ներկայացրել են չորս պահանջ, մասնավորապես` ճանաչել որպես քաղբանտարկյալներ «Սասնա ծռեր» խմբի անդամներին և նույն գործով կալանավորված անձանց, ինչպես նաև Կարո Եղնուկյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գևորգ Սաֆարյանին, Հայկ Կյուրեղյանին, Շանթ Հարությունյանին և նրա խմբի տղաներին, «Սասնա ծռերի» շրջանակներում կալանավորված ցուցարարներին, Սարի թաղի կալանավորված բնակիչներին և «բոլոր այն անձանց, ովքեր կալանավորված են ներկայիս ազգակործան ռեժիմի կողմից իրենց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման համար»։

1629 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Sargis
Sargis 01:47, 07.08.2017
Es dranc mere q u nem tox dzv ers ce cen u parq tan vor sax en hayreniqi davachan ahabekichner: