Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

ԱՄՆ-ը ՄԱԿ-ին տեղեկացրել է կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին

16:05, շաբաթ, 05 օգոստոսի, 2017 թ.
ԱՄՆ-ը ՄԱԿ-ին տեղեկացրել է կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին

ԱՄՆ-ն կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին պաշտոնական զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ին: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղակայված հայտարարության մեջ, փոխանցում է Newrambler-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգթոնը նման քայլի է գնացել փաստաթղթում նշված՝ համագործակցության դադարեցման իրավունքին համապատասխան: Պետդեպարտամենտը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակում է նորարարությունների և տեխնոլոգիական նվաճումների հաշվին նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները: Բացի այդ, ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել աշխատել այլ երկրների հետ հանածո վառելիքի արդյունավետ օգտագործման համար: Հունիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին՝ բացատրելով, որ այդ համաձայնությունների իրականացումը կարող է վնասներ հասցնել երկրին:

5950 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am