Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը կադրեր է հրապարակել Պուտինի՝ գայլաձկան ստորջրյա որսից

20:25, շաբաթ, 05 օգոստոսի, 2017 թ.
Կրեմլը կադրեր է հրապարակել Պուտինի՝ գայլաձկան ստորջրյա որսից

ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը կադրեր է հրապարակել Տիվա հանրապետությունում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գայլաձկան ստորջրյա որսից, փոխանցում է Life.ru-ն: Նշվում է, որ տեղի ունեցածը ֆիքսվել է GoPro տեսախցիկի օգնությամբ: Սուզվելուց առաջ Պուտինը հետևել է ձկնորսների խորհուրդներին, թե որտեղ է գայլաձուկն ու ինչպես ավելի լավ որսալ: Եվ թեև Պուտինին չի հաջողվել արագ բռնել գայլաձկանը, վերջ ի վերջո նա կարողացել է մեկ ձուկ որսալ:

Կրեմլը կադրեր է հրապարակել Պուտինի՝ գայլաձկան ստորջրյա որսից
11530 | 0
Facebook