Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Հետաքրքիր է

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

07:15, շաբաթ, 05 օգոստոսի, 2017 թ.
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Ուշադրություն. օգոստոսի 5-ից 9-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 5-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
     Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:

Եղանակը մարզերում
Եղանակը մարզերում

Երևան քաղաքում օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի օգոստոսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.40C (1999 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.00C (1982 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.50C
     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

9408 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am