Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը հետաձգվել է

16:05, ուրբաթ, 04 օգոստոսի, 2017 թ.
Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստին դատավոր Տաթևիկ Գրիգորյանը սանկցիա է կիրառել Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի նկատմամբ։ Պատճառն այն է եղել, որ նիստն սկսվելուց առաջ Կարապետյանցից կրկին դատական կարգադրիչները պահանջել են բացել պայուսակը, ինչն էլ վերջինը որակել է խուզարկություն: Կարապետյանցը հայտարարել է, որ դատարան է մուտք գործել որպես քաղաքացի և գործին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնք մետաղական իրով ամրացված են, թողել է մեքենայում և այս պահին չի կարող դատական նիստին ներկայանալ. ստիպված է լքել դահլիճը:
     Դատարանը հորդորել է փաստաբանին չլքել դահլիճը, սակայն, Կարապետյանցը հեռացել է: Դատավորը հայտարարել է, որ սանկցիա է կիրառում Նինա Կարապետյանցի նկատմամբ և դատական նիստը հետաձգվում է մինչև օգոստոսի 11-ը:

2748 | 5
Facebook