Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Պետք է արվեստին տեղ թողնել և համբերել». այսօր Արտո Թունջբոյաջյանի ծննդյան օրն է

15:05, ուրբաթ, 04 օգոստոսի, 2017 թ.
«Պետք է արվեստին տեղ թողնել և համբերել». այսօր Արտո Թունջբոյաջյանի ծննդյան օրն է
     «Լավ մասնագետ դառնալու ու ճիշտ գնահատականի արժանանալու համար չպետք է կարևորել կոմերցիան: Պետք է արվեստին տեղ թողնել և համբերել, արվեստի մարդը պետք է ժամանակ ունենա»,- համոզված է երգիչ Արտո Թունջբոյաջյանը:
     Արտո Թունջբոյաջյանը 11 տարեկանից սկսել է ստեղծագործել:
     1985-ին թողարկել է առաջին «VirginLand» և «Main Root» ալբոմները: Հիմնել է «Night Ark» հայտնի ամերիկահայ ջազ-քառյակը, իսկ 1998-ին եկել է Հայաստան և հիմնել «Armenian Navy Band» խումբը: Թողարկել է չորս ալբոմ, որոնք արագորեն տարածվել են ողջ աշխարհով: Խումբը նվաճել է «BBC» բրիտանական հեղինակավոր ռադիոկորպորացիան: 2006-ին խմբին շնորհվել է «Audience World Music Award» մրցանակը, իսկ 2011-ին արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Նվագում է դուդուկ, հարվածային գործիքներ, սազ, մանդոլին, նունիսկ` «գարեջրի շիշ»:
     «Ամեն մարդ ունի իր համեմունքը, կրկնօրինակելը վատ է: Ինձ համար դա է կարևոր: Եթե նայենք աշխարհի փորձին, ապա կտեսնենք, որ այսօր օրինակ են նրանք, ովքեր և տաղանդ ունեն, և դրայվ, յուրահատուկ են և ինքնատիպ: Երգիչը պետք է այդպիսին լինի, այլապես նա ինձ համար լավագույնը չէ»,- ասում է երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը:
«Պետք է արվեստին տեղ թողնել և համբերել». այսօր Արտո Թունջբոյաջյանի ծննդյան օրն է
1461 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am