Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

Ինչ անել լնդերի մերկացումը կանխարգելելու համար

23:10, ուրբաթ, 04 օգոստոսի, 2017 թ.
Ինչ անել լնդերի մերկացումը կանխարգելելու համար

Չնայած ատամների պատշաճ խնամքին՝ շատերի մոտ կարող է ի հայտ գալ լնդերի ու ատամների մերկացման խնդիր: Սա ոչ միայն գեղագիտական տհաճություն է պարգևում, այլև ցավոտ է, կարող է հանգեցնել ատամների կորստի և մի շարք այլ խնդիրների, որոնց արդյունքը լինում է ատամների կորուստը:

Նման խնդրի լուծման համար անհրաժեշտ է այցելելն ատամնաբույժին և նրա տված խորհուրդներին զուգահեռ կիրառել մի շարք բնական միջոցներ:

Վիտամին C

Վիտամին C-ն շատ արդյունավետ է լնդերի արյունահոսության, մերկացման ու այտուցների դեպքում: Այդ վիտամինով հարուստ են մասուրը, հաղարջն, ազնվամորին, քաղցր պղպղեղը, նեխուրը և այլն:

Ալոե վերա

Ալոեն հանգստացնող ազդեցություն է թողնում պարադոնտալ հիվանդությունների դեպքում, դրա հյութը նվազեցնում է լնդերի տարատեսակ հիվանդությունների խորացումը: Տաք ջրին ավելացրեք ալոեի հյութ (100 մլ-ին՝ 1-2 թեյի գդալ), խառնեք և օրական 1-2 անգամ ողողեք բերանը:

Էվկալիպտ

Էվկալիպտը հայտնի է որպես հակաբորբոքային միջոց, որը նաև հիանալի է ազդում լնդերի հիվանդության դեպքում: Այն սպանում է բերանի խոռոչում առկա բակտերիաները, երբ տեղի է ունենում լնդերի հետաճ:

Խորհուրդ է տրվում մեկ բաժակ տաք ջրին խառնել 3-4 կաթիլ էվկալիպտի եթերայուղ, 7-10 օրվա ընթացքում բերանը ողողել օրական 2-3 անգամ: Այնուհետև ընդմիջել 3-4 օրով, ապա կրկնել կուրսը:

Կանաչ թեյ

Կանաչ թեյի պարբերաբար օգտագործումը նպաստում է լնդերի առողջությանը:

Քունջութի յուղ

Այս յուղը կարող է պայքարել բակտերիաների կուտակման դեմ: Վերցրեք մեկ թեյի գդալ քունջութի յուղ և 2-5 րոպե դրանոց ողողեք ատամները: Լնդերը կդառնան առավել ամուր:

9930 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
pap
pap 00:02, 05.08.2017
https://www.youtube.com/watch?v=NZtJBqJ1c_M