Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ոստիկանությունը դրամական պարգև է խոստանում նրան, ով հավաստի տեղեկություն կտրամադրի Թելման Քալաշյանի գտնվելու վայրի մասին

11:40, ուրբաթ, 04 օգոստոսի, 2017 թ.
Ոստիկանությունը դրամական պարգև է խոստանում նրան, ով հավաստի տեղեկություն կտրամադրի Թելման Քալաշյանի գտնվելու վայրի մասին

Ոստիկանության լրատվության վարչությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ խոշոր դրամական պարգևատրում կստանա այն անձը, ով հավաստի տեղեկություններ կտարմադրի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Վազիրի Քալաշյանի գտնվելու վայրի մասին:
     Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
     «Այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Թ. Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում:ՀՀ ոստիկանությունը երաշխավորվում է տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը»:
     Հիշեցնենք` օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա: Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում հավաքույթի ժամանակ մասնակիցների վրա կրակելու հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 11 անձ: 3-ը տեղում զոհվել է, 8-ը` վիրավորվել: Վիրավորներից մեկն էլ հիվանդանոցում էր մահացել:

4284 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am