Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարիխուանա արտադրողը քաղաք է գնել Քալիֆորնիայում

11:25, ուրբաթ, 04 օգոստոսի, 2017 թ.
Մարիխուանա արտադրողը քաղաք է գնել Քալիֆորնիայում

Կանաբիս արտադրող American Greens Inc. ընկերությունը ոչ մեծ քաղաք է գնել Քալիֆորնիայում, փոխանցում է Bloomberg-ը: Նիպտոն ոչ մեծ քաղաքը ձեռք է բերվել 5 միլիոն դոլարով՝ այն զբոսաշրջիկների համար «գրավիչ օբյեկտի» վերածելու համար: Նիպտոնը գտնվում է «Մոհավե» ազգային արգելոցի մոտակայքում: Ինչպես նշում է գործակալությունը, 1905թ. ոսկի որոնողների համար ստեղված քաղաքն այժմ դատարկվել է, մոտ 20 մարդ է բնակվում քաղաքում: Ընկերությունը մտադիր է ենթակառուցվածքներ և նոր շենքեր կառուցել քաղաքում: «Շնորհիվ այն բանի, որ մարիխուանայի օգտագործումն օրինական է Քալիֆորնիայում, Նևադայում և 6 այլ նահանգներում, ԱՄՆ-ում յուրաքանչյուր 5-րդ չափահասը կարող է օգտագործել այդ արգելված բույսն ինչպես կամենա»,-գրում է աղբյուրը:

11691 | 1
Facebook