Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը դեմ է հանդես եկել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներին

12:45, ուրբաթ, 04 օգոստոսի, 2017 թ.
Չինաստանը դեմ է հանդես եկել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներին
     Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցներին: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասվում է Չինաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: «Չինական կողմը դեմ է միակողմանի պատժամիջոցներին»,- ասվում է փաստաթղթում: Ընդ որում, հաղորդագրության մեջ նշվում է, որ Պեկինը «կողմ է փոխադարձ հարգանքի հիման վրա միջպետական տարաձայնությունների լուծմանը»: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց վերոնշյալ երեք պետությունների դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագիծը:
10582 | 1
Facebook