Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Ռուսաստանի խնդրի «արդար» լուծման հույս ունի

11:30, ուրբաթ, 04 օգոստոսի, 2017 թ.
Թրամփը Ռուսաստանի խնդրի «արդար» լուծման հույս ունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Արևմտյան Վիրջինիայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի խնդրի «արդար» լուծման հույս ունի, փոխանցում է Associated Press-ը: Խոսքը նախընտրական քարոզարշավի ժամանակ «ռուսական հետքի» մասին է: Թրամփի խոսքով՝ «ռուսական հետքի» մասին տեղեկությունները «կեղծ» են, և որ դրանք պատրաստվել են դեմոկրատների կողմից: Թրամփը նշել է, որ այդ տեղեկությունների ի հայտ գալը նպատակ ուներ «արդարացնել ամերիկյան պատմության մեջ մեծագույն ձախողումը»: Ինչպես նաև, ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ «ռուսական պատմությունը» հորինելու փոխարեն հարկ է ուսումնասիրել Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստից անհետացած նամակների պատմությունը:

8439 | 0
Facebook