Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Հայկ Մարտիրոսյանի շնորհիվ շախմատի աշխարհի հավաքականը հաղթել է ԱՄՆ ընտրանուն

16:30, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
Հայկ Մարտիրոսյանի շնորհիվ շախմատի աշխարհի հավաքականը հաղթել է ԱՄՆ ընտրանուն

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացել է ԱՄՆ-աշխարհ պատանեկան հավաքականների մրցախաղը: Այն անցկացվել է երկու տարիքային խմբով՝ մինչև 17 և մինչև 14 տարեկաններ: Մինչև 17 տարեկանների աշխարհի հավաքականում ընդգրկված աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն, միջազգային վարպետ Հայաստանը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը հաջող է հանդես եկել աշխարհի հավաքականի կազմում։ Այս տարիքային խմբում աշխարհի հավաքականը առավելության է հասել 19։13 հաշվով: Հայկ Մարտիրոսյանը կարևոր հաղթանակներ է տարել ԱՄՆ ուժեղագույն պատանի շախմատիստներ Ջեֆրի Սյունի և հայազգի Սամուել Սևյանի նկատմամբ: Մրցաշարի ընթացքում Մարտիրոսյանը նաև 7 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը:

2755 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am