Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՀԿ-ն սկսել է Կարեն Կարապետյանի վարկանիշը գցելու արշավը

15:55, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
ՀՀԿ-ն սկսել է Կարեն Կարապետյանի վարկանիշը գցելու արշավը
     ԱԺ ընտրություններից առաջ տարբեր սոցհարցումներով ՀՀԿ-ն ամեն ինչ արեց վարչապետի վարկանիշը բարձր ցույց տալու համար, իսկ հիմա, երբ նա ոչ թե օգնում, այլ՝ արդեն խանգարում է, կուսակցությունը լծվել է նրա վարկանիշի անկման գործին: Ասում են՝ «Գելափ»-ի անդամ ինչ-որ ընկերություն հարցում է անցկացրել ու կառավարության ղեկավարի վարկանիշը գցել: Մարտի համեմատ, երբ վարչապետի աշխատանքը լիովին դրական էր գնահատել հարցվածների մոտ 25%-ն, այժմ այդ թիվն զգալի նվազել է՝ մոտ 13%: Շատերը կես կատակ-կես լուրջ նշում են, թե մինչև 2018-ի ապրիլ, Կարապետյանի վարկանիշը կիջեցնեն 0-ի:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
25279 | 9
Facebook