Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ֆրեզնոյում 20 միլիոն մոծակ են արձակել

01:05, ուրբաթ, 04 օգոստոսի, 2017 թ.
Ֆրեզնոյում 20 միլիոն մոծակ են արձակել

«Ալֆաբեթ» ընկերությունն ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում արձակել է 20 միլիոն մոծակների: Դրա նպատակը, որքան էլ որ տարօրինակ է, քաղաքում մոծակների պոպուլյացիայի կրճատումն է: Արձակված բոլոր մոծակները արուներ են, որոնք վարակված են այնպիսի բակտերիաներով, որը խանգարում է էգերին՝ կենդանի ձվեր ձվադրել: Մոծակների թվաքանակի 20 միլիոնով ավելացում չի նշանակում ավելի շատ կծոցներ, քանի որ կծում են միայն էգերն ու ոչ թե այն պատճառով, որ սնվեն, այլ որ արյունը նրանց պետք է ձվադրման և այդ ձվերի զարգացման համար:
     Եթե այդ գաղափարն օգուտ տա, ապա այն նաև այլ տարածքներում հետագայում կկիրառվի մոծակների թվաքանակի կրճատման նպատակներով:
     Ինչպես հայտնի է, մոծակները հանդիսանում են մի շարք վտանգավոր վարակների, օրինակ՝ արևմտանեղոսյան տենդի, մալարիայի կամ Զիկայի վարակի փոխանցողներ:

27012 | 0
Facebook