Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

iPhone-ի ավելի քան 275 հազար պատյան է հետ կանչվել բռնկման սպառնալիքի պատճառով

16:10, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
iPhone-ի ավելի քան 275 հազար պատյան է հետ կանչվել բռնկման սպառնալիքի պատճառով

ԱՄՆ-ում iPhone-ի ավելի քան 275 հազար փայլուն պատյան է հետ կանչվել բռնկման սպառնալիքի պատճառով, փոխանցում է Washington Post-ը: Սմարթֆոնները հետ են կանչվել օգտատերերի մոտ այրվածքների տասնյակ դեպքերի պատճառով: ԱՄՆ-ի սպառողների անվտանգության հարցով հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նման պատյանների պատճառով ողջ աշխարհում մոտ 30 մարդ այրվածքներ է ստացել: Վտանգավոր պատյանները վաճառվել են Henri Bendel, Tory Burch և Victoria's Secret խանութներում: Պատյանների արտադրող MixBin Electronics ընկերությունը հայտարարել է, որ մեծ ռիսկ կա, որ պատյաններում առկա հեղուկը կարող է արտահոսել, և օգտատերերի մոտ կարող է մաշկային գրգռվածություն առաջանալ:

2202 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am