Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականներն ուղեղում նիհարեցման «կոճակ» են հայտնաբերել

21:45, կիրակի, 13 օգոստոսի, 2017 թ.
Գիտնականներն ուղեղում նիհարեցման «կոճակ» են հայտնաբերել

Ավստրալիայի Մոնաշ կենսաբժշկական հետազոտությունների համալսարանի մասնագետներն ուղեղում նիհարեցման «կոճակ» են հայտնաբերել: Ուղեղում նյարդային բջիջների անսովոր շղթան ստիպում է ճարպային բջիջներին ժամանակավորապես աշխատել ոչ թե պահպանելու, այլ ուտելուց հետո ճարպերն այրելու վրա: Փորձարկումներն իրականացվել են լաբորատոր մկների վրա, որոնք ցույց են տվել, որ սնունդը կարգավորում է ճարպերի այրումն, այսինքն՝ առաջացնում է սպիտակ բջիջների ձևավորում, որոնց մեջ պահպանվում է էներգիան: Կենսաբանները ցույց են տվել, որ ուտելուց հետո ուղեղն արձագանքում է շրջանառվող ինսուլինին, որը մեծանում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ավելացումից հետո: Դրանից հետո այն ազդանշաններ է ուղարկում ճարպերի այրման համար:

11585 | 0
Facebook