Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Կուզեմ, որ մեր ազգային մշակույթը վերադառնա հայ կենցաղ». Գագիկ Գինոսյանը նշում է ծննդյան տարեդարձը

14:35, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
«Կուզեմ, որ մեր ազգային մշակույթը վերադառնա հայ կենցաղ». Գագիկ Գինոսյանը նշում է ծննդյան տարեդարձը

Ազգային պարարվեստի գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն իր ծննդյան տոնին առանձնահատուկ մոտցում չունի:
     «Ոչ մի արտասովոր բան»,- ասում է նա: «Սակայն, անցյալ տարի` տարին հոբելյանական էր և ծննդյանս օրը շատ մտերիմ ընկերներիս հետ բարձացանք Գարեգին Նժդեհի սիրած Խուստուփ լեռը և այնտեղ նշեցինք տարեդարձս: Այս տարի օրն ավելի աշխատանքային է. հանդիպումներ, պարապմունքներ, իսկ երեկոյան ընտանիքիս և ամենամտերիմ մարդկանց հետ կնշենք»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոբելյարը:
     «Ես վախենում եմ, շատ եմ վախենում, որ հանկարծ պարը գրաբար դառնա»,- Գագիկ Գինոսյանը տարիներ առաջ նման մտավախություն էր հայտնել:
     «Դա 15 տարի առաջ էր, այն ժամանակ իրոք այդ մտավախությունը կար, երբ սովետական տարիներին մոտ 80 ինքնագործ, սիրողական մակարդակով խմբեր կային, որոնցից մեծ մասը Հայաստանի անկախության ձեռք բերումով դադարեցին գործել: Սակայն դրանով մենք չվերադարձանք մեր մշակույթին: Հակառակը` պատերազմի տարիներին դրա դերը շատ առկա էր, և այն ժամանակ ունեի այդ մտավախությունը, երբ Հայաստանում 3-4 ավանդական երգի պարի խմբեր էին մնացել և հայկական մշակույթը ներկայացնող խմբեր գոյություն չունեին: Մեր ազգայինը ամբողջությամբ մեր կենցաղից դուրս եկավ»,- նշեց պարուսույցը:
     «Այսօր 15 տարի անց, երբ Ազատության հրապարակում ազգային պարը միանգամից հազարավոր երիտասարդների է համախմբում, և արդեն 4-րդ տարին է այն մտել է դպրոց, կարծում եմ` այդ մտավախությունը չկա: Հուսանք, որ այն մեկընդմիշտ կհեռանա Հայաստան աշխարհից և ամենակարևորը` մեր ազգային մշակույթը կվերադառնա հայ կենցաղ և օտարամոլ ու անհասկանալի պարանմուշներով հարասանիքի ու համերգների փոխարեն մեր ազգը նորից կվերադառնա իր մշակութային գանձերին»,- հույս հայտնեց Գագիկ Գինոսյանը:

1884 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am