Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցքը չի հաջողվի բեռնել ապրանքներով. փորձագետ

14:05, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցքը չի հաջողվի բեռնել ապրանքներով. փորձագետ

Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցքը (ԲԹԿ) կշահագործվի 2017թ. հոկտեմբերին, փոխանցում է Eurasia Daily պարբերականը: Այս մասին հայտնել է Ղազախստանի երկաթուղին: «Ղազախական երկաթգծի աշխատակիցներն ու մեր չինացի գործընկերները սպասում են նոր երկաթուղային ճանապարհի բացմանը, որը թույլ կտա ընդլայնել միջանցքով ապրանքների տեղափոխման աշխարհագրությունն ու հասնել մինչև 2020թ. Ղազախստանի տարածքով մինչև 2 միլիոն բեռնարկղերի տարանցմանը»,- ասել է ղազախական երկաթուղու ղեկավար Քանաթ Ալպըսբաևն Ադրբեջան և Վրաստան կատարած աշխատանքային այցերի ընթացքում: Մինչև վրաց-թուրքական սահման Կարսից առաջին գնացքը պաշտոնապես շահագործվեց հուլիսի 19-ին, ուղևորներն էին Վրաստանի տնտեսության նախարար Գեորգի Գահարիան և Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանն, ինչպես նաև երկու երկրների երկաթուղիների ղեկավարները: ԲԹԿ մագիստրալների ընդհանուր երկարությունը կազմում է 826 կմ: Միջանցքի ամենաբարձր անցումային հնարավորությունը գնահատվում է 17 մլն տոննա բեռ:

3179 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am