Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունն արդեն իսկ պարտված են «Սասնա ծռերի» դատավարությունում». Արթուր Սաքունց

11:35, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
«Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունն արդեն իսկ պարտված են «Սասնա ծռերի» դատավարությունում». Արթուր Սաքունց

Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունն արդեն իսկ պարտված են Սասնա Ծռերի դատավարությունում, բարոյապես, գաղափարապես և քաղաքականապես։

Իհարկե Սերժ Սարգսյանը կարող է իր հերթական պյուրոսյան հաղթանակը թղթի վրա հաստատել իր իսկ նոտարական վավերացմամբ և առանց դատաքննության էլ դատավորը կարող է հրապարակել դատավճիռը, որը համոզված եմ արդեն իսկ կամ գրված է, կամ գրվում է, քանի որ չեն հասցրել ավարտել ժամանակի սղության պատճառով։

Այն կլինի հերթական անգամ ոչ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների հաղթանակը, սակայն նաև մեծ հարց է, թե արդյո՞ք այն կարող է հանդիսանալ Սերժ Սարգսյանի և նրա իշխանության հերթական հաղթանակը։

2013թ․ սեպտեմբերի 3֊ից հետո Սերժ Սարգսյանն իր բոլոր քայլերում հաղթում էր, և զուգահեռաբար պարտվում էր Հայաստանի Հանրապետությունն ու նրա քաղաքացին։

Այս դատավարությամբ առաջին անգամ Սերժ Սարգսյանը չի հաղթում, չի հաղթում նաև Հայաստանի Հանրապետությունն ու նրա քաղաքացին, արդարադատությունը։

Կկարողանա՞ ՀՀ֊ն և ՀՀ քաղաքացին հաղթահարել երկարատև պարտությունների շղթան՝ տեսնենք։

5064 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am