Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ է Տավուշի մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորել արձակուրդ գնալ. «Առավոտ»

10:15, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
Ինչո՞ւ է Տավուշի մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորել արձակուրդ գնալ. «Առավոտ»

«Հուլիսի 27-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Հովիկ Աբովյանը մարզի համայնքների ղեկավարներին հորդորեց օգտվել նրանց հասանելիք արձակուրդից: Նա ասաց՝ համայնքի ղեկավարներ կան, որոնք տարիներ շարունակ արձակուրդ չեն գնում, և հավելեց. «Հետո գալիս է մի պահ, որ խնդիր է առաջանում, գործող համայնքի ղեկավարը չի վերընտրվում, համայնքի նոր ղեկավարը գալիս է, նստում աշխատանքի, մեկ էլ ասում են՝ գիտեք, իր հաշվարկներն արել ենք, միայն արձակուրդայինը 7 միլիոն դրամ է, որը բյուջեի վրա խիստ ազդեցություն է ունենում»:

Հովիկ Աբովյանն ասաց, որ այդ խնդիրը կար Դիլիջանի տարածաշրջանի համայնքների խոշորացման ժամանակ, համայնքների ղեկավարներ կային, ովքեր 5-6 տարի արձակուրդ չէին գնացել: Մարզպետի խոսքով՝ նախկին համայնքապետերի այդ բացթողումը նորընտիր համայնքապետերին «նեղություն է տվել»: Նա հայտնեց, որ իր տեղեկություններով՝ կառավարությունում նախագիծ է քննարկվում, որ-պեսզի վճարվեն ոչ թե բոլոր տարիների, այլ միայն վերջին 3 տարիների չօգտված արձակուրդի գումարները: Հովիկ Աբովյանն ասաց, որ ամառը հանգստի սեզոն է, նա համայնքապետերին հորդորեց հիմա արձակուրդից օգտվել, որպեսզի դրանից հետո նրանք ավելի արդյունավետ աշխատեն»:
     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5361 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am