Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Թերթերի տեսություն

2016-ին ՀՀ-ում հաշվառված է եղել հաշմանդա­մություն ունեցող շուրջ 205.000 մարդ, 6 ամիս անց՝ 199.000. ի՞նչ փոխեց վարչապետի հանձնարարականը. «Առավոտ»

09:50, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
2016-ին ՀՀ-ում հաշվառված է եղել հաշմանդա­մություն ունեցող շուրջ 205.000 մարդ, 6 ամիս անց՝ 199.000. ի՞նչ փոխեց վարչապետի հանձնարարականը. «Առավոտ»

«Ինչպես գրում է Disabilityinfo.am կայ­քը, 2016 թվականի կառավարու­թյան տարեվերջյան նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց: Վարչապետը կարևորել էր բժշկասոցիալական փորձաքննական համակարգում փոփոխություն­ները և հանձնարարել. «Վերանայել հաշ­մանդամության սահմանումը և գործող չափորոշիչները՝ հստակ տարանջատելով հիվանդ լինելը և հաշմանդամություն ունե­նալը՝ յուրաքանչյուր կարգավիճակի հա­մար սահմանելով քաղաքացուն անհրա­ժեշտ ծառայությունների ծավալը և սոցիալական երաշխիքների համակարգը»:

Թե ի՞նչ փոփոխվեց վարչապետի հանձ­նարարականից հետո, Disabilityinfo.am կայքը ներկայացնում է թվերով:

2016 թվականի տարեվերջին Հայաս­տանում հաշվառված է եղել հաշմանդա­մություն ունեցող շուրջ 205 հազար մարդ: 6 ամիս անց թիվը նվազել է՝ հասնելով 199 հազարի:

Նախկինում հաշմանդամու­թյուն ունեցող մարդկանց թիվն աճման մի­տում ուներ՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական իրավիճակով, նրանց և նրանց ընտանիքների իրազեկվածության բարձրացմամբ: Հաշմանդամության ճանաչման նոր մոդելի փորձարկմամբ, փոփոխությամբ պայմանավորված՝ առողջական խնդիրներ ունեցող շատ քաղաքացիների հաշմանդա­մության խումբ չի սահմանվում: Վերջինս լի է մի շարք վտանգներով՝ աղքատությու­նից մինչև կյանքի իրավունքի խախտում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4544 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am