Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն առաջարկել է հրաժարվել Green Card վիճակախաղից

09:40, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
Թրամփն առաջարկել է հրաժարվել Green Card վիճակախաղից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է հրաժարվել Green Card էլեկտրոնային վիճակախաղից, որով ներգաղթյալներին ԱՄՆ-ում բնակության թույտվություն է տրվում: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
     Նոր օրինագիծն ԱՄՆ նախագահը «վերջին 50 տարիների ընթացքում ներգաղթային համակարգում սպասվող ամենամեծ բարեփոխումն» է անվանել:
     Օրինագիծն առաջարկում է Green Card վիճակահանության փոխարեն մրցույթ անցկացնել, որով ԱՄՆ-ում բնակության ավելի մեծ հնարավորություն կունենան այն դիմողներն, ովքեր խոսում են անգլերեն, ունակ են ֆինանսապես ապահովել իրենց ու իրենց ընտանիքին, ովքեր ամերիկյան տնտեսության համար անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ունեն:
     Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները վերջին տարիներին ռեկորդային թվով քիչ վաստակող ներգաղթյալների է ընդունել: «Այդպիսի քաղաքականությունը ճնշում է ամերիկացի աշխատողին, հարկատուին և հանրային ռեսուրսներին»,- նշել է ԱՄՆ նախագահը:
     Green Card ծրագիը գործում է 1990թ.: Դրանով ամեն տարի 50 հազար մարդ ԱՄՆ-ում բնակվելու թույլտվություն է ստանում:

13961 | 1
Facebook