Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Վիտո՛, մարդկային նորմերը խախտելուց զատ, դու խախտեցիր նաև աստվածային կանոնները». Պավլիկ Մանուկյանը՝ Վիտալի Բալասանյանին

21:45, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2017 թ.
«Վիտո՛, մարդկային նորմերը խախտելուց զատ, դու խախտեցիր նաև աստվածային կանոնները». Պավլիկ Մանուկյանը՝ Վիտալի Բալասանյանին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի նամակն՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին.
    
     Վիտո՛, մարդկային նորմերը խախտելուց զատ, դու խախտեցիր նաև Աստվածային կանոնները:
     Լավ իմացի՛ր, քո քիրվաների «տուն-տեղը» Քուրի ձախ ափին է:
     Իսկ մեր տղաները հենց ձեր քիրվայական խաղերի զոհը դարձան (ինքդ խոստովանեցիր):
     Ազգի ցավերի բալասանը լինելու իմ հորդորին ականջալուր չեղար, հիմա լսիր խորհուրդս. անցի՛ր Քուրի ձախ ափը, քեզ քո քիրվաները «գրկաբաց» կընդունեն՝ չմոռանաս նաև հետդ վերցնել քո չաթլախ Սերժիկ Սարգսյան քիրային:
    
     Քառսուն գազ հորի միջից,
     Քառսուն ջաղացի քարի տակից,
     Միշտ Սասնա Ծուռ՝ Պավել Ռազմիկի Մանուկյան

13710 | 0
Facebook