Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սիրուն ժիլետով վարչապետի համար Տավուշի մարզը սկսվում և ավարտվում է Դիլիջանի կոմֆորտով». Ոսկան Սարգսյան

20:40, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2017 թ.
«Սիրուն ժիլետով վարչապետի համար Տավուշի մարզը սկսվում և ավարտվում է Դիլիջանի կոմֆորտով». Ոսկան Սարգսյան
     Կարեն Կարապետյանը Տավուշի մարզին նվիրված իր 2 խորհրդակցությունն էլ Դիլիջանի հանգստյան տանն է անցկացրել; Վարչապետը պիտի լինի ամենահեռավոր, սահմանամերձ Բարեկամավանում և Բաղանիսում, ուր 40 աստիճան շոգին մարդիկ օրերով խմելու ջուր չեն ստանում: Բարեկամավանում 3 տարի առաջ հայտնի պաշտոնյայի եղբայրը խմելու ջրի ծրագիր է իրականացրել, Բաղանիսում անցյալ տարի 263 միլիոն դրամով խմելու ջրագիծ են գործարկել: Ո՞նց սարքել, որ սահմանամերձ այդ գյուղերի բնակիչները խմելու ջուր չունեն, ո՞ւր են գնացել հարյուրավոր միլիոն դրամները: Այդ գյուղերի բնակիչները համ ադրբեջանական գնդակոծությանը դիմանան, համ էլ՝ ջրի բացակայությա՞նը...
6746 | 0
Facebook