Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սուրճի նստվածքն՝ աչքերի սև շրջանակները վերացնելու միջոց

19:10, շաբաթ, 12 օգոստոսի, 2017 թ.
Սուրճի նստվածքն՝ աչքերի սև շրջանակները վերացնելու միջոց

Աչքերի սև շրջանակները վերացնելու, մաշկը ձգելու ու վերականգնելու համար մասնագետերը խորհուրդ են տալիս օգտագործել սուրճի մրուրն՝ առանց որևէ հավելումների: Սուրճը խմելուց հետո հարկավոր է նստվածքը լավ քամել, թանզիֆով սառը վիճակում դնել աչքերին՝ թողնելով մոտ 45 րոպե: Կրկնել մեկ շաբաթ՝ ամեն օր: Այն ունի նաև աչքերը հանգստացնող ու լարվածությունը հանող հատկություն:
     Աչքերի սև շրջանակների վերացման համար արդյունավետ են նաև վարունգից, կարտոֆիլից, մաղադանոսից պատրաստված դիմակները, կեֆիրի ու մեղրի խառնուրդը, սև թեյից թրջոցները:
     Իսկ առհասարակ, նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է փոխել կենսակերպն՝ ավելի հաճախ զբոսնել և ավելի երկար քնել, կրճատել հեռուստացույց դիտելու ժամերը:

11065 | 0
Facebook