Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում ներկայացրել են բյուջետային էլեկտրամեքենա՝ արևային մարտկոցներով

01:10, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
Գերմանիայում ներկայացրել են բյուջետային էլեկտրամեքենա՝ արևային մարտկոցներով

Գերմանական Sono Motors ընկերությունը ներկայացրել է էլեկտրական ավտոմեքենա, որի լիցքավորման համար կարելի է կիրառել ներկառուցված արևային մարտկոցներ: Նորույթն ստացել է Sion անվանումը: Ընկերությունն արդեն բացել է մոդելի նախնական պատվերը: Այս էլեկտրամեքենայի արժեքը կլինի 16 հազար եվրո: Ընկերությունը խոստանում է իր առաջին գնորդներին ուրախացնել արդեն 2019 թվականին:
     Մեքենայի տանիքին, դռներին ու կապոտին տեղադրված են 330 լուսային մարտկոցներ: Մեքենան կթողարկվի 2 տարբեր շարժիչներով՝ 14,4 և 30 կՎտ/ժ հզորություններով:
     Առաջինով Sion-ը կարող է ընթանալ 80 կմ, երկրորդով՝ 190 կմ տարածություն:
     Ընկերությունը մեքենային օժտել է նաև արագ լիցքավորման հնարավորությամբ: 40 րոպեում հնարավոր կլինի այն լիցքավորել 80%-ով: Արևային եղանակներին լուսային մարտկոցներով լիցքավորվում է 8 ժամում:

37056 | 0
Facebook