Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք ձեր թշնամին չենք». Թիլերսոնը՝ Հյուսիսային Կորեային

14:05, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2017 թ.
«Մենք ձեր թշնամին չենք». Թիլերսոնը՝ Հյուսիսային Կորեային

Ամերիկյան կողմը պատրաստ է բանակցությունների սեղանին նստել Հյուսիսային Կորեայի կառավարության հետ այն դեպքում, եթե Փհենյանը հրաժարվի իր հրթիռամիջուկային ծրագրից: Այս մասին Վաշինգթոնում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է Washington Post-ը:
     «Մենք ձեր թշնամին չենք»,- հայտարարել է Թիլերսոնը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը ձգտում է հասնել ԿԺԴՀ-ի հետ երկխոսության: «Մենք չենք ցանկանում ռեժիմի փոփոխություն, ռեժիմի փլուզում, թերակղզու միավորման արագացում, մենք առիթ չենք փնտրում մեր զինվորականներին հյուսիս ուղարկելու համար: Մենք ձեզ համար սպառնալիք չենք ներկայացնում»,- հավելել է նա:
     Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկեց: Այդ ժամանակ Փհենյանում հայտարարեցին, որ այդ հրթիռը կարող է հասնել ԱՄՆ տարածք:

6352 | 0
Facebook