Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՊԵԿ-ը տուգանել է «Քեթրին Գրուպ»-ին

13:05, հինգշաբթի, 03 օգոստոսի, 2017 թ.
ՊԵԿ-ը տուգանել է «Քեթրին Գրուպ»-ին
     Կարեն Կարապետյանը շարունակում է հակառակորդի յուրայիններին հակահարված տալու գործելաոճը՝ կրկին «թիրախում» պահելով ԴԱՀԿ նախկին պետ, Աժ պատգամավոր Միհրան Պողոսյանին:
     Հիշեցնենք՝ մոտ երկու ամիս առաջ լուրեր տարածվեցին, որ ՊԵԿ շուրջ 50 աշխատակիցներ մուտք են գործել Սերժ Սարգսյանի աջակցությունը վայելող Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ»-ի տարածք ու լայնածավալ ստուգումներ են իրականացրել: Շատերը դա պայմանավորեցին Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան լարված հարաբերություններով:
     Ասում են՝ ՊԵԿ-ը բավականին խոշոր գումարով տուգանել է ընկերությանը, որը, սակայն, հրաժարվել է վճարել այն ու մեկ շաբաթ առաջ դիմել է դատարան՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու համար:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
21703 | 0
Facebook