Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վանի գերեզմանատանը զուգարաններ և հանդերձարան են կառուցել, թաղված հայերի ոսկորները տարածվել են լողափին

13:35, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2017 թ.
Վանի գերեզմանատանը զուգարաններ և հանդերձարան են կառուցել, թաղված հայերի ոսկորները տարածվել են լողափին
     Վանի քաղաքապետարանի կողմից նշանակված հուգաբարձուները զուգարաններ են կառուցել տվել հայկական գերեզմանատանն ու հանրային լողափում գտնվող պատմական բլուրում: Այս մասին հայտնում է T24 news լրատվական կայքը: Տեղեկությունների համաձայն՝ գերեզմանատնից ոսկորները տարածվել էին լողափին: Բլուրը, որը թվագրվում է մ.թ.ա. 3000թ., փլուզվել է հանդերձարանի և զուգարանների կառուցումից հետո: Ընդհանուր առմամբ՝ 24 գերեզման է հայտնաբերվել բլուրի մոտ: Դրանք կառուցվել էին հայերի կողմից: Լողափը բացվել էր հուլիսի 23-ին Վանի հոգաբարձու Մուրադ Զորլուօղլուի և Էդրեմիթի քաղաքապետարանի հոգաբարձու Աթիֆ Ցիցեքլիի կողմից:
8792 | 0
Facebook