Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն կարող է ատոմային ավիակիր ուղարկել Կորեական թերակղզի

12:35, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2017 թ.
ԱՄՆ-ն կարող է ատոմային ավիակիր ուղարկել Կորեական թերակղզի

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինվորականները դիտարկում են Կորեական թերակղզի «Կառլ Վինսոն» կամ «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավակիր ուղարկելու հնարավորությունը, քանի որ Փհենյանը կարող է կրկին հրթիռային արձակում իրականացնել, փոխանցում է ТАСС-ը:
     «Մեր տեղեկություններով՝ օգոստոսին Փհենյանը մեծ հավանականությամբ նոր ռազմավարական սադրանքներ կարող է իրականացնել՝ նոր միջուկային փորձարկում կամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում»,- գործակալությանն ասել է Հարավային Կորեայի շտաբերի պետերի կոմիտեի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ օգոստոսի վերջին Հարավային Կորեան և ԱՄՆ-ն Ulchi Freedom Guardian համատեղ զորավարժություններ կանցկացնեն, որոնց ընթացքում կմշակվեն տարբեր աստիճանի վնասների հետևանքների վերացման հարցով գործողությունները, ինչպես նաև հյուսիսկորեական ներխուժման դեպքում կիրառվելիք միջոցները:
     Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային փորձարկումն է իրականացրել:

8543 | 0
Facebook