Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձերը». Թիլերսոն

10:00, չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2017 թ.
«ԱՄՆ-ը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձերը». Թիլերսոն

Չնայած Կոնգրեսի որոշման՝ ամերիկյան վարչակազմը տրամադրված է կարգավորել Մոսկվայի և Վաշինգթոնի միջև հարաբերությունները, բայց պատասխան կառուցողական քայլեր է ակնկալում Ռուսաստանի կողմից: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
     Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ինքն ու երկրի նախագահն առանց ոգևորության են հետևել Սենատի և Ներկայացուցիչների պալատի նախորդ շաբաթվա գործողություններին: Նշենք, որ խոսքը վերաբերում Ռուսաստանի, Հս. Կորեայի և Իրանի հանդեպ պատժամիջոցների սաստկացման մասին բանաձևի ընդունմանը: Հավելենք նաև, որ Սպիտակ տունն արդեն իսկ ազդարարել է, որ կստորագրի Կոնգրեսի զույգ պալատների ընդունած օրինագիծը: «Այդպիսին է օրենսդիրների մեծամասնության որոշումը, նախագահն ընդունում է դա, և ըստ ամենայնի, նա կստորագրի այդ փաստաթուղթը»,- ասել է Թիլերսոնը: Նա նշել է, որ շարունակելու են աշխատել Կոնգրեսի հետ: «Բայց թույլ չենք տալու նրան շեղել մեզ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձի ուղուց»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

Թիլերսոնը հայտնել է, որ պատրաստվում է օգոստոսի 5-6-ը հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նրա խոսքով՝ Վաշինգթոնի ու Մոսկվայի հարաբերությունները շարունակում են զգալի լարվածություն ապրել։
     Նա ափսոսանք է հայտնել երկկողմանի հարաբերությունների ներկա դրության կապակցությամբ՝ նշելով, որ դրանք վատացել են, ինչի մասին են վկայում ամերիկյան դիվանագետների հանդեպ ՌԴ սահմանափակումները։

7372 | 0
Facebook