Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայի շրջանային դատարանում հրաձգություն է տեղի ունեցել. 4 մարդ սպանվել է

17:00, երեքշաբթի, 01 օգոստոսի, 2017 թ.
Մոսկվայի շրջանային դատարանում հրաձգություն է տեղի ունեցել. 4 մարդ սպանվել է

Մոսկվայի շրջանային դատարանում «ГТА» բանդայի գործի քննության ընթացքում բանդայի 5 անդամ զինաթափ է արել պահակախմբին և կրակ բացել: Նախ փաստաբան Սոֆյա Ռուբասկայան РИА Новости-ին հայտնել է, որ լսվել է շուրջ 20 կրակոց, կան վիրավորներ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բանդայի 4 անդամ, ովքեր անցնելիս են եղել դատական գործով, սպանվել են:

ТАСС-ի հաղորդմամբ՝ դատարանի շենքից 2 վիրավոր է հոսպիտալացվել:

Մոսկվայի շրջանային դատարանի մամուլի քարտուղար Նատալյա Օսիպովան РИА Новости-ին հայտնել է, որ դատարանից իրականացվել է աշխատակիցների և այցելուների տարհանում:

10261 | 0
Facebook