Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

«Ծեծելը դաստիարակության միջոց չէ, այն հակառակ ազդեցությունն է թողնում՝ դարձնելով երեխային ագրեսիվ». հոգեբան

17:25, երեքշաբթի, 01 օգոստոսի, 2017 թ.
«Ծեծելը դաստիարակության միջոց չէ, այն հակառակ ազդեցությունն է թողնում՝ դարձնելով երեխային ագրեսիվ». հոգեբան

«Ծեծելը դաստիարակության միջոց չէ: Այդպես ոչ թե երեխային կարգ ու կանոն են սովորեցնում, այլ դարձնում են ագրեսիվ: Բռնությունը ծնողի ինքնաբավարարումն է, այլ ոչ թե երեխայի համար արված քայլ, կամայական ծեծով երեխային բերում ենք նեգատիվիզմի դաշտ, երեխային վախով չի կարելի պահել կամ ուղղորդել: Դաստիարակության իմաստը երեխայի հետ վարվելն է, նրան ընկալելը՝ որպես մարդ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել հոգեբան Միհրդատ Մադաթյանը` հավելելով, որ ծեծով մեծացած երեխաներն այդպես են վարվում նաև իրենց շրջապատի հետ:

Հոգեբանի խոսքով` սխալ է նաև երեխային անընդհատ ասել` «չի կարելի» կամ՝ «մի արա», քանզի դրանով ոչ թե ցանկալի արդյունքի ես հասնում, այլ ընդհակառակը` մեծացնում այն անելու ցանկությունը: «Մենք եթե ինչ-որ բան արգելում ենք նրան, պետք է նաև բացատրենք, թե ինչու, իսկ այդ արգելքը երեխային բերում է թյուրիմացական վիճակի և հակառակ էֆեկտն ես տանում»,-ասել է Մադաթյանը:

9287 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am