Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանն առաջին օտարերկրյա ռազմաբազան է բացել

15:45, երեքշաբթի, 01 օգոստոսի, 2017 թ.
Չինաստանն առաջին օտարերկրյա ռազմաբազան է բացել

Չինաստանն իր առաջին օտարերկրյա ռազմաբազան է բացել, հայտնում է Reuters գործակալությունը։

Ջիբութիում (Արևելյան Աֆրիկա) գտնվող բազայում Չինաստանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը կայացել է վաղ առավոտյան։ Արարողությանը մասնակցել են ավելի քան 300 զինծառայողներ ու նավաստիներ։

Արարողությունը նվիրված է եղել Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 90-ամյակին։ «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ բազան կառուցվել է տարածաշրջանի խաղաղարար գործողություներում չինացի զինվորականների մասնակցության, ինչպես նաև Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում մարդասիրական օգնության ցուցաբերման համար։

8275 | 0
Facebook