Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մտադիր է ստորագրել հակառուսական նոր պատժամիջոցների մասին օրենքը

13:10, երեքշաբթի, 01 օգոստոսի, 2017 թ.
Թրամփը մտադիր է ստորագրել հակառուսական նոր պատժամիջոցների մասին օրենքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ստորագրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին օրենքը, և դրանց չեղարկման համար Մոսկվան պետք է կատարի իր պարտավորությունները: Այս մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: «Նախագահ Թրամփը մտադիր է ստորագրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին օրենքը: Մենք ցանկանում ենք չեղարկել դրանք, սակայն Ռուսաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման դեպքում»,- Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ասել է Փենսը:
     Հուլիսի 28-ին ԱՄՆ Սենատը հավանություն էր տվել Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ հավելյալ պատժամիջոցներ ենթադրող օրինագծին:

17235 | 0
Facebook