Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սառը պատերազմ. սահմանափակել են ռուսների համար ամերիկյան վիզաների տրամադրումը

14:25, երեքշաբթի, 01 օգոստոսի, 2017 թ.
Սառը պատերազմ. սահմանափակել են ռուսների համար ամերիկյան վիզաների տրամադրումը

Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների կրճատումը կարող է «խախտել դեսպանատների որոշ գործառույթներ, այդ թվում վիզաների մշակումը», և դա արդեն տեղի է ունենում: Այս մասին գրում է New York Times պարբերականը: «Ռուսաստանի վերջին գործողությունները կարող են վատթարացնել իրավիճակը»,- նշում է պարբերականը:
     ԱՄՆ-ում ռուսներին մուտքի արտոնագրի ստացման հարցում օգնող ընկերության աշխատակից Շավքաթ Բութաևը պարբերականին հայտնել է մերժումների քանակի ավելացման մասին: «Նման բան երբևէ չի եղել. մերժում են օրական 50-60 մարդու, նրանց մեծ մասը երիտասարդ կանայք են»,- ասել է Բութաևը: Նախօրեին Ռուսաստանում ԱՄն դեսպանատան մամուլի քարտուղարը հայտնել էր, որ կրճատման պատճառով կարող է նվազել դեսպանատների և հյուպատոսությունների աշխատանքի օպերատիվությունը:

9893 | 0
Facebook