Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնացին փրկվել է արջի հարձակումից կարատեի օգնությամբ

18:10, երեքշաբթի, 01 օգոստոսի, 2017 թ.
Ճապոնացին փրկվել է արջի հարձակումից կարատեի օգնությամբ

68-ամյա ճապոնացին կարողացել է խուսափել արջի հարձակումից կարատեի օգնությամբ, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Fuji հեռուստաալիքին: Հիրոհիտո Միյագավան, ով ակտիվորեն զբաղվում է կարատեով, լեռնային տեղանքում աշխատելիս անսպասելիորեն արջի հարձակման է ենթարկվել: Այդ ժամանակ նա իրեն չի կորցրել և ոտքով մի քանի հարված է հասցրել արջին: «Ես ինչ-որ մեկի ներկայությունը զգացի հետևից, և երբ շրջվեցի, արջին տեսա: Նա կանգնած էր հետևի ոտքերի վրա և պատրաստ էր հարձակման: Սկզբում ես ոտքով հարվածեցի նրա որովայնին, ապա կրծքին, և դա աշխատեց, արջն իջեցրեց գլուխը, այդ ժամանակ ես ոտքով ևս մեկ հարված հասցրեցի, և արջը փախավ»,- պատմել է տղամարդը: Ընդ որում, արջը հասցրել է վնասել տղամարդուն, սակայն վերքերը ծանր չեն:

10860 | 0
Facebook