Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատժամիջոցները ճնշել են ռուբլին. նավթն այլևս չի օգնի

16:30, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.

Այսօր առուվաճառքի ընթացքում լոնդոնյան միջաշխարհամասային բորսայում եվրոպական «Բրենթ» տեսակի նավթի 1 բարելի արժեքը հասել է 52.78 դոլարի: Սա մայիսի 29-ից ի վեր գրանցած ամենաբարձր ցուցանիշն է:
     Նավթի գների այսօրինակ աճը, սակայն, չի նպաստում ռուսական ռուբլու թանկացմանը: Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը հանգեցնում են ռուսաստանյան շուկայից կապիտալի արտահոսքի, ինչը նշանակում է, որ ռուբլին ոչ միայն չի արժևորվելու, այլև աշնանն ավելի է արժեզրկվելու՝ հասնելով 1 ռուբլու դիմաց 65-68 դոլարի: Ինչպես հաղորդում է Газета-ն, նման կարծիք է հայտնել «ԻԿ Ֆորում» ընկերության ղեկավար Ռոման Պարշինը:

11483 | 0
Facebook