Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հնդկաստանում հուլիսին ջրհեղեղներից 216 մարդ է մահացել

16:25, երկուշաբթի, 31 հուլիսի, 2017 թ.
Հնդկաստանում հուլիսին ջրհեղեղներից 216 մարդ է մահացել

Հնդկաստանի Հուջարաթ նահանգում մուսոնային անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով հուլիսի ընթացքում առնվազն 216 մարդ է մահացել:
     Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը:
     Հաղորդվում է, որ հաջողվել է փրկել 18 հազար մարդու կյանք, ավելի քան 112 հազար մարդ տարհանվել է:
     Այժմ եղանակային պայմանները Հուջարաթում բարելավվել են: Ջուրն աստիճանաբար ետ է քաշվում, ինչի հետևանքով փրկարարներն ավելի շատ զոհերի մարմիններ են հայտնաբերում: Նշվում է, որ այս տարի ջրհեղեղներն ամենասաստիկն էին վերջին 17 տարվա ընթացքում:

5227 | 0
Facebook